Արդեն հայտնել ենք այն մասին, որ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունն այօր մեկնել է Գյումրի ՇՊՀ-ում առկա խնդիրները լուծելու համար:
Քիչ առաջ Հարությունյանը հիշեցրեց, որ Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել ՇՊՀ խորհրդի նախագահի պաշտոնից՝ հավելելով, որ ձևավորվելու է նոր խորհուրդ, որը նախարարության վերահսկողությամբ, օրենքի համաձայն անցկացնելու է ռեկտորի նոր ընտրություններ. «Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանը: Ես հաջորդ շաբաթ նորից կգամ Գյումրի, հանդիպումներ կունենամ ուսանողների, դասախոսների հետ: Նորից եմ ասում, որ սա փոխզիջումային և ընդունելի տարբերակ է»:
Նորանշանակ նախարարը դասախոսական կազմին կոչ արեց իրավիճակը չսրել՝ հավելելով, որ սա ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումն է:
Հարությունյանը նաև հայտնեց, որ ռեկտորի պաշտոնակատարին խնդրելու է դիտարկել հեռացված դասախոսներին (Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան) վերադարձնելու հնարավորությունը: Նախարարի խոսքերով, պետք է մտնել բնականոն հունի մեջ:
Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանում օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացվում մի խումբ դասախոսների և ուսանողների կողմից: Նրանք պահանջում էին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: