Գլխավոր Տնտեսություն 

Գազի ներտնային սպասարկման վճարը չի հանվելու. Նախարար

analitik.am

«Ներտնային սպասարկման վճարը հանելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով  մամուլում հայտնված համապատասխան տեղեկություններին և հավելելով, որ այս պահին նման քննարկումը հնարավոր չի համարում:

Ինչ վերաբերում է ԲԷՑ-ի հետ կապված հարցերին, Գրիգորյանն ասաց, որ այն 25 տարով պետք է հավատարմագրային կառավարման հանձնվեր Տաշիր գրուպին, սակայն պայմանագիրը դադարեցվել է և այն մնալու է որպես պետական հիմնարկություն. «Պայմանագրում կետերի կային, որոնք ձեռնտու չեն պետությանը»:

Նույն շարքից