Տնտեսություն 

Կարեն Կարապետյանը կարող է զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից. Գազը կէժանանա՞. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից:

Խոսքը գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման համար սահմանված վճարի մասին է: Տարիներ շարունակ բնական գազի սպառողները պարտադրված են եղել վճարել Կարեն Կարապետյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին:

Հիմա այդ ծառայությունը կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, և հայ սպառողներն այլևս ստիպված չեն լինի ամսական վճարել մի ծառայության համար, որը, ըստ էության, չէր իրականացվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից