Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը չգիտի իր օգնականը ծառայել է բանակում, թե՝ ոչ

Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով իր օգնականի նշանակման հարցին և քննադատություններին, նախ նշեց, որ իրականում քննադատություններ չի տեսել, ապա հավելեց, որ 21-ամյա օգնականը շատ խելացի է, մասնակցել է օլիմպիադաների, հաղթել է. «Նա արդեն իսկ շատ մեծ օգնություն է տրամադրում ինձ, վստահ եմ, որ դա ավելի կզարգանա, և մենք կծառայենք Հայաստանի Հանրապետությանը»:

Աղաջանյանը նշեց, որ այս պահին դեռ կազմակերպչական գործերի մեջ խրված են և դեռ շատ գործեր կան, որոնք պետք է հասցնել, իսկ իր օգնականն ունի կազմակերպչական ջիղ, որը շատ է օգնում իրենց:
Հարցին, թե իր օգնականը ծառայել է արդյո՞ք բանակում, Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը նախ ասաց, որ տեղյակ չէ, ապա հավելեց, որ որքանով ինքը գիտի՝ ոչ:

Աղաջանյանը նշեց նաև, որ ևս երկու օգնական է ունենալու, որոնց անուններն այսօր կհրապարակվի:

 

Նույն շարքից