Իրավական Պատահարներ 

Սևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

analitik.am

Մայիսի 31-ին՝ ժամը 10:50-ին, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի թերակղզում գտնվող «Վազ 2107»-ի սրահում դիակ կա։

Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզել էին, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն է։ Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ էին հայտնաբերվել։

Տարածքային նախաքննական մարմինը քրեական գործ հարուցեց՝ սպանության հատկանիշներով։

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ձեռնարկած հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ, ինչպես և հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։

Ոստիկանները հայտնաբերել ու վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել ազգությամբ վրացի ամուսինների, որոնց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։

Որոշում է կայացվել մի հոգու որպես մեղադրայալ ներգրավվելու մասին և հայտարարվել է հետախուզում։

Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։

Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջից։

Նույն շարքից