Խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը: Կրքերը նիստերի դահլիճում պարբերաբար թեժանում են:
Արդեն հայտնել ենք, որ քիչ առաջ լեզվակռիվ տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակներ Արփինե Հովհաննիսյանի և Միքայել Մելքումյանի միջև:
Հովհաննիսյանից և Մելքումյանից հետո հերթն Արմեն Աշոտյանին ու Ծառուկյան դաշինքի խմբակցության պատգամավորներինն էր:
Երբ Արմեն Աշոտյանը կոչ արեց որոշ պատգամավորների քար չնետել, երբ հենց իրենք գտնվում են ապակե տնակում, Ծառուկյան դաշինքի պատգամավորները սկսեցին տեղից խոսել:
«Ձայնդ»,-հայտարարեց Աշոտյանը և կրկնեց իր խոսքերը:
Սրանով պատմությունը չավարտվեց: Աշոտյանի ելույթի ժամանակ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարեց, որ վերջինս էշ-էշ խոսում է, ինչից հետո Արմեն Աշոտյանը վեր կացավ տեղից և փորձեց պարզել, թե ինչ է կատարվում:
Ի վերջո ԱԺ նախագահության ջանքերով կրքերը հանդարտվեցին: