Իրավական 

Բողոքի ակցիա՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի (տեսանյութ)

analitik.am

Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը, չխոչընդոտել երթևեկությանը Արամի փողոցի վրա։ Ցուցարարներն իրենց հերթին ոստիկաններից են պահանջում բացել փողոցը։

Նշենք, որ այստեղ մեծ թվով ոստիկաններ կան։ Այստեղ է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ զրույցում խոսելով շարժման մասին ասաց, որ երկիրն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ կարևոր չէ, թե շարժումը քաղաքական է, թե՝ քաղաքացիական, պետք է անտեսել բոլոր այդ հարցերը և պայքարել Սահմանադրական երկիր ունենալու համար։

 


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի երթ է անցկացնում Կառավարության 3–րդ շենքի դիմաց, որտեղից շարվելու են դեպի Կառավարության կենտրոնական մասնաշենք, Կենտրոնական բանկ և Պետեկամուտների կոմիտե։

Ակցիայի մասնակիցները պահանջում են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը և պետական հիմնարկներում աշխատող քաղաքացիներին չստիպել, որպեսզի իրենց աշխատավարձից հատկացումներ անեն պարտադիր կուտակային ֆոնդերին։ 

Կառավարության 3–րդ շենքի դիմաց ակցիայի մասնակիցները իրենց մոտեցած պաշտոնյաների հետ զրույցում ասացին, որ ցանկացած ազդեցության պատասխանում են հակաազդեցությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ, որոնցից առաջինը վերաբերում է պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն, իսկ մյուսը՝ քաղաքացու կողմից ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրությանը, որոնք չկատարելու դեպքում ընտրությունը պետք է կատարվեր նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով:

Նույն շարքից