Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ. «Մարդը ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից»։
Նշենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ ձերբակալությունից հետո, երբ 72 ժամը լրանալում է և չի լինում կալանավորման մասին դատարանի վճիռ, անձը համարվում է ազատ: Փաստացի Մանվել Գրիգորյանի ձերբակալելուց 72 ժամը լրանալուց 6 ժամից ավել է տևել կալանավորման վճռի կայացումը: Այդ ընթացքում Գրիգորյանը կարող էր լքել դատարանի դահլիճը: