Հատկապես արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պետությունների դիրքորոշումն արտահայտվում են գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչիսլավ Վոլոդինի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մասով միշտ կառուցողական և ճիշտ դիրքորոշում է ունեցել:
Բալայանի խոսքերով, արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով ռուսական կառավարության դիրքորոշումը հայտնի է, և այն առնվազն շաբաթը մեկը հնչեցվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից:
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ մի քիչ թերահավատորեն է վերաբերվում ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններին: