Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության մոտ՝ պահանջելով բացել դեպի հանքավայր տանող ճանապարհները և չխոչընդոտել իրենց աշխատանքներին:
Բողոքի ակցիա են կազմակերպել նաև նրանք, ովքեր դեմ են հանքի շահագործմանը: Վերջիններիս խոսքերով, իրենք պատրաստ են ամեն ինչի, նույնիսկ՝ զենք վերցնելու, հանքի շահագործումը թույլ չտալու համար:
Քիչ առաջ հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիներից մեկը, ով ներկայացավ որպես Արթուր Բունիաթյան (Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ), պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե ընկերությունը դատի տա ՀՀ կառավարությանը, ասաց, որ դրա համար միայն ուրախ կլինի: Բունիաթյանը հայտարարեց, որ Ամուլսարը չպետք է շահագործվի՝ հավելելով, որ արյան գնով էլ լինի, զենք են վերցնելու և թույլ չեն տալու հանքի շահագործումը: