Այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված այն հայտարարությունների հետ, որ ինքը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետի մասնակցությամբ հայտնի միջադեպին, ասաց, որ նշյալ միջադեպին ինքը ներկա չի եղել և ականատես չի եղել:
Ինչ վերաբերում է ՀՔԾ հարցաքննության կանչվելուն, նախարարը հայտարարեց, որ դա գաղտնիք է, և ինքը չի կարող մանրամասնել: