Արդեն հայտնել ենք այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերություն ներկայացուցիչների, բնապահպանների և քաղաքացիների հետ՝ քննարկելով Ամուլսարի հարցը: Հանդիպումն անցավ լարված մթնոլորտում, և կողմերն այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ:
Հանդիպմանը ներկա էր նաև Արթուր Բունիաթյանը (Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ), ով օրեր առաջ կառավարության մոտ սպռնացել էր զենք վերցնել և արյուն թափել, եթե հանքը շահագործվի: Այսօր ևս այս քաղաքացին զերծ չմնաց նմանատիպ հայտարարություն անելուց:
«Կառավարության դեմն արտահայտվել եմ, ևս մեկ անգամ արտահայտվում, եթե «Լիդիան Արմենիա» ընկերությունը կամ որևէ այլ ընկերություն Ամուլսարը քանդեց, վերջը կգա այդ ընկերության: Հրապարակայնորեն ասում եմ՝ զենքով խփելու եմ, հետս էլ հանելու եմ բանակներ, վերջ: Խփելու եմ, խփելու եմ»,-հայտարարեց քաղաքացին:
Ներկա մյուս ակտիվիստները ևս հայտարարեցին, որ այլ տարբերակ չկա, հանքը չպետք է շահագործվի: