Հասարակություն 

Ուսանողները հանդիպել են վարչապետի օգնականին և դիմումների ու բողոքների վարչության պետին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 10։00-ին ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Ակցայի նախաձեռնող խմբի անդամներից մեկը Analitik.am-ին տեղեկացրեց, որ քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և զրույցի ընթացքում ակցիայի մասնակիցները ներկայացրել են ընդհանուր իրավիճակը։

Նախաձեռնության խմբի անդամներից մեզ ասացին, որ վարչապետի օգնականը տեղյակ չի եղել այս ամենից․ « Ինքն ընդունել է մեր խնդիրները և հիմա սպասում ենք պատասխանի։ Վարչապետի օգնականն ասաց, որ ճշտումներ կկատարի և մինչև երեկո մեզ կպատասխանի։ Ասեմ, որ ինքն էլ է շատ զարմացած, քանի որ անտեղյակ են եղել այս ամենից»։

Առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Նույն շարքից