Հասարակություն 

Մենք չենք այս ճաշը եփել. Արդարադատության նախարար

analitik.am

Մենք պետք է փոխենք մեր մոտեցումը վարչական տուգանքների մասով: Այսօր մի շարք վարչական տուգանքները ներելու մասին նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ վարչական տուգանքն ընկալվում է որպես հարկատեսակ:

«Խոսվում է այն կանոնակարգելու մասին՝ վաուչեր սահմանել, կանխավճար անել, իզի քարտի նման անել: Ո՛չ, վարչական տուգանքի ոլորտում մեր քաղաքականությունն էապես փոխվելու է: Այն չի լինելու բյուջեն լցնելու միջոց: Մեր կառավարությունը փոխել է այդ քաղաքականությունը: Մենք չենք այս ճաշը եփել, սակայն մենք պատրաստ ենք այն վերացնել»,-ասաց նախարարը:

Նշենք, որ քննարկվող նախագծով առաջարկվում է ներել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցված խախտումների տուգանքները՝ որոշ բացառություններով:

Նույն շարքից