Քաղաքականություն 

Տուգանքները ներելու մասին նախագիծն ընդունվեց

analitik.am

Այսօր՝ հուլիսի 11-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Որպեսզի նախագիծն անցներ, անհրաժեշտ էր առնվազն 53 ձայն, ինչի մասին նշեց ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:

Նախագիծն ընդունվեց 71 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է համաներում տարածել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցված խախտումների տուգանքները՝ որոշ բացառություններով:

 

Նույն շարքից