Հասարակություն 

Ներվելու են նաև կարմիր գծերի տուգանքները

Ազգային ժողովը շարունակում է քննարկել մի շարք վարչական տուգանքները ներելու մասին նախագծի քննարկումը: Խորհրդարանը նախագիծը քննարկում է երկրորդ ընթերցմամբ, որից հետո այն կդրվի քվեարկության: Այն առաջին ընթերցմամբ անցել է երեկ՝ հուլիսի 11-ին:

Քննարկվող նախագծով առաջարկվում է ներել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած խախտումների արդյունքում գրանցված տուգանքները, որոնք չեն վճարվել՝ որոշ բացառություններով:

Արդարադատության նախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքերով, ներվելու են նաև կարմիր գծերի տուգանքները, որոնք գրանցվել են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը և չեն վճարվել:

 

Նույն շարքից