Քաղաքական 

Ֆրանսիան չի մատակարարելու զենք, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղում. Դեսպան

Այսօր՝ հուլիսի 12-ին, Հայաստանում Ֆրաստանի դեսպան Ժոնաթան Լաքոտը, խոսելով ադրբեջանական ԶԼՄ-ների այն հայտարարությունների մասին, թե Ֆրանսիան չեղյալ է համարել զենքի մասով արգելքը, և Բաքուն արդեն կարող է զենք գնել Փարիզից, նշեց, որ դեսպանատունն անմիջապես հերքել է այդ տեղեկատվությունը, երբ իմացել է դրա մասին: Հիշեցնենք, որ Analitik.am-ը հարցում էր արել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն:

Դեսպանի խոսքերով,  Ֆրանսիան հարգում է իր ստանձնած պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից՝ զերծ մնալ զենք և զինամթերք մատակարարելուց, որը ենթադրվում է, որ պետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղում:

 

Նույն շարքից