Հասարակություն 

Սա բարեխիղճ վարորդների նկատմամբ ոչ ճիշտ մոտեցում է. ԴԱՀԿ նախկին պետ

Այսօր՝ հուլիսի 12-ին, խորհրդարանում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, անդրադառնալով կառավարության այն պատասխանին, որ 55 միլիարդ դրամ չկա բարեխիղճ վարորդների վճարած տուգանքները փոխհատուցելու համար, հայտարարեց, որ հավասարության խնդիր կա:

Նշենք, որ քննարկված և ընդունված նախագծով վարորդներն ազատվում են 2013 թվականից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցված խախտումներից առաջացած տուգանքները վճարելուց, որոնք չեն վճարվել՝ որոշ բացառություններով: ՀՀԿ-ական պատգամավորն իր հերթին առաջարկել էր այդ նույն ժամանակահատվածում բարեխիղճ կերպով տուգանքները վճարած վարորդներին փոխհատուցում տալ, ինչը սակայն մերժվել էր կառավարության կողմից:

«Եթե կառավարությունը գտնում է, որ 13,5 միլիարդ դրամ կարող է հատկացնել խնդիրը լուծելու համար, այն պետք է հատկացնել այն վարորդներին, ովքեր որ վճարել են և ովքեր որ չեն վճարել: Ես կարծում եմ, որ սա բարեխիղճ վարորդների նկատմամբ ոչ ճիշտ մոտեցում է»,-ասաց Պողոսյանը:

Նույն շարքից