Հասարակություն 

ՊԵԿ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի «Էս ինչ բոչկա է»-ի մասին

Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտումներ է հայտնաբերել Մեղրու մաքսակետում (խոսքը վերաբերում է աղբամանին), ասաց, որ դա խախտում չէ, ուղղակի վարչապետին աղբամանը դուր չի եկել, որովհտեև եղել է երկաթյա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիք կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դժգոհություն էր արտահայտել Մեղրու մաքսակետում տիրող իրավիճակի մասով: Վարչապետին դուր չէր եկել մասնավորապես աղբամանը, որ եղել է երկաթյա բոչկա:

«Իսկ գիտե՞ք, ինչու է աղբամանը երկաթյա եղել: Որովհետև Մեղրու շոգին այլ աղբաման չի դիմանում: Այն ժամանակավորապես դրված է եղել»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Անանյանը հայտնեց, որ արդեն մոտ երկու տարի է քննարկվում է Մեղրու մաքսակետի ամբողջական վերակառուցման ծրագիրը. «Այդ մաքսակետը պետք է ամբողջությամբ վերակառուցվի, նոր մաքսակետ պետք է կառուցվի, իսկ դրա ժամկետները կախված են վարկային միջոցներից: Ինչ վերաբերում է վարչապետի դժգոհությանը, ապա ով էլ լիներ կդժգոհեր»:

Նույն շարքից