Բարի օր Ֆեյսբուք 

Ամուլսարի հարցում փոխնախարարը տարակարծություններ ունի փոխվարչապետի գրասենյակի հետ

analitik.am

Մի քանի update հանքարդյունաբերության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբի հարցում և ոչ միայն. հաշվի առնելով, որ այդ խմբի ստեղծման գործընթացում ես ունեմ շատ մեծ ու անմիջական պատասխանատվություն՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ խմբի վերջնական ձևավորման գործընթացը դեռ ավարտին չի հասցվել աշխատանքային խմբի անհատական կազմի վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ ունեցած որոշակի տարակարծությունների պատճառով: Այս հարցերը այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան կքննարկենք՝ Ջերմուկում կազմակերպելով հանրային քննարկում (դեռ Երևանումմ եմ, գուցե այսօր չհասցնենք):

Վաղը Ջերմուկից մեկնելու եմ Կապան՝ այնտեղ ևս մեկ հանրային քննարկում կազմակերպելու համար, որի ընթացքում կխոսենք ոչ միայն աշխատանքային խմբի անհատական կազմին առնչվող հարցերի մասին (Ամուլսարից հետո ուսումնասիրման օբյեկտը Քաջարանն է լինելու), այլև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման գործունեության արդյունավետության, այդ աշխատանքներում հանրության ավելի լայն ու անմիջական ներգրավմանն առնչվող հարցեր:

Այս մասին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ Analitik.am-ը գրել էր, որ Բնապահպանության և ընդերքի տեսչությունը վերածվել է անձնական շահեր սպասարկող կառույցի:

 

Նույն շարքից