Քաղաքականություն 

Լենտան կրկին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին՝ այս անգամ ԼՂ հարցում

analitik.am

«Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանձնել է Ռուսաստանի պատասխանատվության»: Հենց այսպես է ռուսական Լենտան մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը և նման վերնագրով նյութ հրապարակել՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսին:

Խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար:

Փաշինյանն իր խոսքում նաև վստահություն էր հայտնել, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ չի տա, որ պատերազմը վերսկսվի:

Լենտան մեջբերել է նաև Փաշինյանի այն խոսքերը, որ Հայաստանն այլ կողմերի հետ իր հարաբերություններում միշտ անկեղծ է և թափանցիկ ու, որ որևէ հարաբերության մեջ Հայաստանի որևէ գործընկերոջ նկատմամբ դավադրություն չկա և չի կարող լինել:

Հուլիսի 19-ին էլ Լենտան հոդված էր հրապարակել՝ հայտարարելով, որ Փաշինյանը որոշել է փորձել Պորոշենկոյի ուղին:

Նույն շարքից