Հասարակություն 

Լարսի անցակետում դեպի դրական որոշակի փոփոխություն կա

analitik.am

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտնում է, որ Լարսի անցակետում դեպի դրական որոշակի փոփոխություն կա, ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ:

«Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է:

Հ.Գ. Օրվա ընթացքում թարմացված տեղեկություն կհաղորդեմ»,-գրել է փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ փոխնախարարը հայտնել էր, որ  Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական:

 

Նույն շարքից