Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանի ներկայացրած ինվոյսն էլ ավելի հաստատեց կասկածները, որ վերջինիս կինն ԱՄՆ է մեկնել պետբյուջեի հաշվին

analitik.am

Հուլիսի 26-ին Analitik.am-ն անդրադարձել էր Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից  մեզ տրամադրած ինվոյսերը:  Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 21-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր  ԱՄՆ: Այս այցի մասին հանրությունը ֆիքսեց մի հանգամանք՝ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի պատվիրակության հետ ԱՄՆ մեկնելը:  Սոցհարթակներում բուռն քննարկման արժանացավ այն հանգամանքը, թե ում հաշվին է ի վերջո Արարատ Միրզոյանի կինը մեկնել և հանգստացել ԱՄՆ-ում՝ ընտանեկան բյուջեի՞, թե՞ ՀՀ քաղաքացիների եկամուտնեից ձևավորված պետբյուջեի՞:

Այսօր  Արարատ Միրզոյանն Aravot.am-ին է տրամադրել , իր կարծիքով, իբր փաստ, որ իր կինն ԱՄՆ է մեկնել ընտանեկան բյուջեի հաշվին: Դա  «Ավատուր» ՍՊԸ-ի տրամադրած ավիատոմսի ձեռքբերման  հաշվի-ապրանքագրի լուսանկարն է: Լուսանկարում  գումարի վրա սևով միտումնավոր ջնջած է, չի երևում ավիատոմսի իրական արժեքը: Միրզոյանն Aravot.am-ին հայտնել է, թե  էական չի համարում գումարի չափը:

Նախ՝ տեղեկացնենք ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, որ գումարի չափն էական է, քանի որ կարող էր մի մասը փոխանցված լինել ընտանեկան բյուջեից, իսկ մի մասն էլ՝ պետբյուջեից, հետևապես էական է հասկանալ, թե ինչքան է վճարվել ավիատոմսի համար և ով՝ ինչքան է վճարել: Հաջորդը՝ անպատասխան է մնում այն հարցը, թե ո՞վ է ի  վերջո հոգացել Գոհար Աբաջյանի կեցության ծախսերն ԱՄՆ-ում՝ հյուրանոց, սնունդ, տուրեր և այլն, այս բոլոր ծախսերն արվել են ընտանեկան բյուջեի՞, թե պետբյուջեի՞ հաշվին:

Շատ ավելի անկեղծ կլիներ, եթե Արարատ Միրզոյանն ասեր, որ անփորձության պատճառով չի հասկացել, որ չի կարելի կնոջ ծախսերը հոգալ պետական միջոցներով, մյուս անգամ էլ չի անի, այլ ոչ թե ներկայացներ թվերը ջնջած ինվոյս, չհիմնավորեր, թե ինչու է ջնջել, իսկ ծախսերի մասին տեղեկություններն էլ այդպես էլ անհայտ մնային:

Հիշեցնենք ևս մեկ անգամ, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալ, թե որտեղ է ծախսվում իրենց գումարները, գուցե նրանք ամենևին դեմ չեն, որ Գոհար Աբաջյանը հպարտ հարկատուների հաշվին հանգիստ անցկացնի ԱՄՆ-ում և պատրաստ են հոգալ նաև ՀՀ առաջին փոխվարչապետի կնոջ այլ անձնական ծախսեր ևս:

Նույն շարքից