Հասարակություն 

Ինչպես է Ռոբերտ Քոչարյանը լքում ասուլիսի տարածքը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Էրեբունի պլազա հյուրանոցում պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տապալվեց այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ մուտք գործեցին ԶԼՄ-ների հետ հանդիպման համար նախատեսված սրահ և բողոքի ակցիա իրականացրեցին:

Դրանից հետո պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ Քոչարյանը լքել է ասուլիսի համար նախատեսված տարածքը, և ասուլիսը չի կայանալու:

Ակցիայից հետո ակտիվիստներն իրենց քայլերն ուղղեցին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ պահանջեցին բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով օգոստոսի 13-ին երկրորդ նախագահն ազատ արձակվեց: Այստեղ դատախազությունից հայտնեցին, որ դատարանի որոշումը ստանալուց հետո այն կքննարկվի և ըստ ներկայացված փաստաթղթի բողոք կներկայացվի:

Ապա ակտիվիստներն իրենց քայլերն ուղղեցին ԲԴԽ, որտեղ ստոգրահավաք իրականացրեցին՝ պահանջելով Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի պաշտոնանկությունը:

Ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ հայտարարելով, որ Հայաստանում հանցագործություն կատարած բոլոր անձինք պատասխանատվության են ենթարկվելու և որևէ մեկը, ով կփորձեի փակել ժողովրդի հաղթանակի ճանապարհը, կհայտնվի պատմության աղբանոցում: Վարչապետը նաև հիշեցրեց օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին:

Դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև երկրորդ  նախագահի գրասենյակը՝ խոսելով այսօր տապալված մամուլի ասուլիսի մասին:

Նույն շարքից