Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բանակը ոչ մի պարագայում չի կարող վարկաբեկվել:Իսկ այ նրա գլխավոր հրամանատարը կարող է, և շատ հեշտությամբ՝ընդամենը մի հրամանով:Այն հրամանով,որով գլխավոր հրամանատարը դուրս գալով օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակից,առանց ռազմական դրության,զորահավաք է հայտարարում և բանակը ներգրավում երկրում հաստատված սահմանադրական կարգը՝ ժողովրդի իշխանությունը տապալելու և իշխանությունը բռնությամբ պահելու համար,որպիսի արարքը համապատասխանում է արարքի կատարման ժամանակ գործող քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներին,այլ ոչ թե գործող օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներին...
Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում է այն կատարելու ժամանակ գործող քրեական օրենսգրքով:
Ինչ վերաբերում է պատճառաբանությանը,թե 0038 հրամանը տրվել է կանխելու համար զինված ուժերի ներքաշումը քաղաքական գործընթացներին,քանի որ երկու փոխնախարար «հայտարարել էին նման մտադրության մասին»,ապա,մեղմ ասած,հիմնավոր չէ,քանի որ այդ հարցը կարելի էր լուծել,ընդամենը, այդ փոխնախարարներին պաշտոնից ազատելով և նրանց զրկելով /հեռացնելով/ «հրամանատարական լծակներից»,ինչն արվեց հետագայում...Իրականում ակնհայտ է,որ 0038 հրամանը դեռ փետրվարի 23-ին տրվել էր,հատկապես, ԵԿՄ անդամներին ու միության նախագահ Մանվել Գրիգորյանին /ումից,կարելի է ասել,կախված էր ժողովրդի իշխանության վերջնական հաստատումը և ով,ի վերջո,լքեց ժողովրդին,որի համար վարձատրվեց անպատժելիության իրավունքով/ զսպելու և Ազատության հրապարակի խաղաղ հանրահավաքը բռնությամբ ցրելու համար...»: