Քաղաքականություն Ֆեյսբուք 

Անգելա Մերկելը Բաքու նախատեսված այցի ընթացքում խոստացել է հստակ քննադատել Իլհամ Ալիևին

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բաքու նախատեսված այցի ընթացքում խոստացել է հստակ քննադատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գերմանական Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին Ադրբեջան մուտքի արտոնագիր չտրամադրելու որոշման հետ կապված:

Հիշեցնեմ, որ Վայլերը երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչպես նաև Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ է:

Գերմանական կառավարության խոսնակը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման հետ կապված և հավելել, որ այն համարժեք չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությանը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգավոր Արմեն Աշոտյան

Նույն շարքից