Այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԳԿ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե կա՞ն իր գլխավորած նախարարությունում պաշտոնյաներ, ովքեր իրենց հարցազրույցներում կոռուպցիա են քարոզել, ասաց, որ ինքը հետևում է միայն իր նախարարության աշխատակիցների հարցազրույցներին և գործելաոճին ու նման բան չի նկատել:
Ավելի վաղ կառավարությունում հատուկ շրջաբերական էր հայտնվել, թե ինչպես պետք է աշխատեն գործադիրի անդամները, ինչից հետո վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հայտարարեց, որ կառավարությունում կան մարդիկ, ովքեր կոռուպցիա են քարոզում իրենց հարցազրույցներում:
Հարությունյանը նշեց՝ չգիտի, թե որ նախարարությունում են նկատվել այդ պաշտոնյաները և միգուցե Եղոյանը կոնկրետ ասի, թե որ նախարարություններին է վերաբերում ասվածը:
Հարությունյանը խոսեց նաև «Հասմիկ» ճամբարում հայտնի լուսանկարների մասին՝ հայտարարելով, թե իրեն ասել են, որ դա ՈւՀԱ-ի ներկայացում է եղել. «Ավելի մանրամասն կտեղեկանամ այսօր ու կհայտնեմ»: