Իրավական Ֆեյսբուք 

Մանվել Գրիգորյանի մեղադրանքն առնվազն յուրացման մասով՝ ֆեյք զրպարտություն է․ Փաստաբան

analitik.am

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայտարարություն ԱԺ պատգամավորների, լրագրողների, քաղաքացիների համար՝

1) Մանվել Գրիգորյանի մեղադրանքը առնվազն յուրացման մասով՝ ֆեյք զրպարտություն է և ոչ մի դատարանում մեղսունակ դատավորի նախագահության պարագայում չի հիմնավորվելու.

2) Նրա առողջական վիճակը վատ է եղել նախնական կալանավորվել է, իսկ հիմա ավելի է վատացել շնորհիվ մեղադրանքամետ դատավորների քննիչա֊դատախազապաշտ որոշումների, որոնք որպես կանոն ժամանակի մեջ դառնում են "ամոթ ձեզ" կարգավիճակի.

3) Մանվել Գրիգորյանը դասական իմաստով՝ քաղաքական գերծիչ չէ, նա պետականամետ և ժողովուրդասեր պատերազմ հաղթաց հերոս է, որին շինցու մեղադրանք առաջադրելու պահին ոմանք շտապեցին մենակ թողնել.

4) Մանվել Գրիգորյանը մենակ էլ՝ կռվող է, պայքարող մահի, թշնամու ու դավադրության դեմ, բայց ո՞ր նորմալ մարդը մեր երկրում այլևս կթողնի, որ շառը հերոսի վզով փաթաթված մնա.

Հ.գ. Լավ է ուշ, քան երբեք՝ էմոցիոոնալ ֆեյքային մեղադրանքի պատճառով կրակն ենք ընկել, լայքով ու + պլյուսով աջակցեք մեզ, որպիսի թյուրիմացության մեջ գտնվող ԱԺ պատգամավորներին դրդենք ադեկվատ, բայց ոչ կանացի կամ էմոցիոնալ ելույթների։ Գեներալին դա պետք չի, նա գիտի (ասել եմ), որ որոշ ընկերներ ու ընկերուհիներ, խաբված լինելով, մոնտաժված տեսանյութերի ազդեցության տակ էվել֊պակաս խոսել են։ Ներված եք, բայց հիմա գոնե դուխ ունեցեք, հիմա խոմ կտակերության փուլն արդեն անցել է, դե կանգնեք Արցախն ազատագրողի կողքին։

Նույն շարքից