Քաղաքական Միջազգային 

Անգելա Մերկելին Բաքվում դիմավորել է  առաջին փոխվարչապետը

Տարածաշրջանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր առավոտյան արդեն ժամանել է Ադրբեջան: Բաքվի օդանավակայանում գերմանական կառավարության ղեկավարին դիմավորել են երկրի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, ԱԳ նախարարի տեղակալ Հալաֆ Հալաֆովը և այլ պաշտոնյաներ:

Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, Մերկելն արդեն ընդլայնված կազմով բանակցություններ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Ալիևի հետ խոսելու է նաև իր պատվիրակության անդամ Ալբերտ Վայլերին մուտքի վիզա չտալու մասին:

 

Նույն շարքից