Երեկ Հայաստան մասնավոր այցով ժամանած պոկերի արքայի համբավ ունեցող հայազգի միլիոնատեր Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն ստացավ, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Ավելի ուշ հայտնվեց այն մասին, որ Բիլզերյանը հաշվառվել է Հայաստանի զինված ուժերի պահեստազորում:
Վերջին ինֆորմացիան մեկնաբանեցին ֆեյսբուքյան շատ օգտատերեր: Նրանց թվում է նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով կարծես թե սարկազմով է արձագանքել փաստին: Միրզոյանը սոցկայքի իր էջում կիսվել է վերոնշյալ հրապարակումով և գրել «գրա պուլիմյոտչիկ»: