Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն են ստացել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն սանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,-գրել է Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում:
Անձնագրային և վիզաների վարչության պետը լուսանկար է հրապարակել նաև Դենի հոր՝ Փոլ Բիլզերյանի հետ, ով ևս ՀՀ քաղաքացի է:
