Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հրապարակմանն այն մասին, որ ՌԴ-ն կմերժի Հայաստանին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու հարցում: «Անանուն աղբյուրների տեղեկատվությունը չի մեկնաբանվում, հատկապես, որ դա կապված է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից քննվող գործի հետ»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ ԱԳ նախարարությունը՝ Միքայել Հարությունյանի վերաբերյալ Ինտերֆաքսի հրապարակման մասին