Հարգելի գործընկերներ, Օրինաց Երկիր կուսակցությունն իր մտահգությունն է հայտնում մամուլում շրջանառվող այն ապատեղեկատվության կապակցությամբ, ըստ որի Եվրոպական համալսարանը կուսակցության օգտին ձայներ ապահովելու պայմանով խոստանում է զեղչել ուսանողների ուսման վարձերը: Վերը նշվածը և առհասարակ տպագրված նյութում առկա մուրաբաների մասին հիշատակումները չեն համապատասխանում իրականությանը, ամբողջովին կեղծ են: Հույս ունենք, որ ՕԵԿ մամուլի ծառայության գործընկերները զերծ կմնան նման նյութեր տարածելու աշխատանքից:
ՕԵԿ մամուլի ծառայություն