Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գեղեցկուհիները. Լուսինե Բադալյան

analitik.am

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը: Այս անգամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նաև կանայք՝ հանձինս Զարուհի Փոստանջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Թարխանյանի:

Վերոնշյալ կանայք միակը չեն, որ ընդգրկվել են ավագանու ընտրությունների ցուցակներում: Կան մեծ թվով կանայք, ովքեր պայքարում են Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելու համար:

Analitik.am-ը հարցազրույցների շարք է սկսել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կանանց հետ:

Ավագանու ընտրություններին մասնակցող կանանց տրվելու են նույնաբովանդակ հարցեր՝ ոչ քաղաքական:

Իմ Քայլը դաշինքում ընդգրկված Լուսինե Բադալյան.

Լուսինե, որքանո՞վ է կարևոր ընտրություններին կանանց մասնակցությունը:

Ես ողջունում եմ կանանց ներգրավումը քաղաքականություն: Ես չեմ պատկանում այն կանանց թվին, ովքեր  անընդհատ պայքարում են կանանց իրավունքների համար, ինձ հոգեհարազատ չեն նաև ֆեմինիստական մոտեցումները, բայց ես վստահ եմ, որ բոլոր բնագավառներում կանայք և տղամարդիկ պիտի ունենան հավասար հնարավորություններ և ընտրվեն ըստ իրենց գիտելիքների և կարողությունների, այլ ոչ թե ընտրությունը պայմանավորված լինի սեռային պատկանելությամբ: Կանայք և տղամարդիկ մի փոքր տարբեր մտածողություն ունեն, մեկը հարցերին նայում է ընդհանրական, մյուսը՝ ուշադրություն է դարձնում մանրուքներին, որ կարող էին վրիպել  ուշադրությունից: Կանանց և տղամարդկանց համատեղ աշխատանքը կարող է ավելի մեծ արդյունքներ տալ:

Ընտրողի համար թեկնածու կնոջ արտաքինը դրական նշանակություն կարո՞ղ է ունենալ:

Ընդհանուր առմամբ՝ թե կանանց, թե տղամարդկանց դեպքում առաջին տպավորությունը կազմում են արտաքին տեսքով, բայց դա ժամանակավոր էֆֆեկտ ունի: Այդ տպավորությունը կամ խորանում, կամ հօդս է ցնդում, երբ սկսում ես ուսումնասիրել տվյալ մարդուն, քաղաքական գործչին: Սակայն, երբ ընտրողն ի վիճակի չէ կամ ցանկություն չունի ավելի խոր ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր է, որ արտաքին տեսքը բավարար լինի: Այդպիսի մոտեցմանը ես լուրջ չեմ վերաբերվում:

Որքան էլ մենք ժխտենք, կլինեն մարդիկ, ովքեր կանանց կընտրեն բացառապես տեսքի համար, ինչպես շատ կանայք անում են տղամարդկանց դեպքում: Սրան ինչպե՞ս եք վերաբերում:

Գեղեցիկ արտաքինն, ամեն դեպքում, հաճելի է բոլորին, բայց քաղաքականության մեջ արտաքինը պիտի լինի ամենավերջին բանը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել:

Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ կանայք երբեմն իրենց արտաքինը՝ դրական իմաստով, օգտագործում են քաղաքական դաշտում հաջողության հասնելու համար:

Գեղեցիկ տեսքով պայմանավորված հաջողությունը քաղաքականության մեջ շատ հեղհեղուկ է, երբեմն՝ նաև վտանգավոր: Կանայք շեշտը գեղեցկության վրա դնում են այն դեպքում, երբ մնացած կոմպոնենտները զիջում են: Ես այդպես  չեմ անում, որովհետև կուզենայի, որպեսզի ավելի շատ մարդիկ նկատեին այն, ինչ կա իմ արտաքինի ետևում, այն, ինչ ես ասում եմ կամ անում եմ: Երբեմն լինում է, որ գեղեցկությունը խանգարում է, որպեսզի մարդիկ նկատեն քո իրական հնարավորությունները, խելքը, մտքի ճկունությունը, բայց պիտի հստակ նշեմ, որ քաղաքականության մեջ թե կանանց, թե տղամարդկանց դեպքում, հաճելի կամ գեղեցիկ արտաքինի, ինտելեկտի ու քաղաքական կամքի համադրությունը բացարձակ հաղթող խաղաքարտ է:

Օֆելի Իսրայելյան

Անի Սամսոնյան

Նույն շարքից