Քաղաքականություն 

ՊՆ-ն՝ Ռուսաստանում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում դադարեցվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, հայտարարեց, որ բացարձակապես Պաշտպանության նախարարության իրավասությունների մեջ չի մտնում նման դիտարկում արտահայտելը, քանի որ դա արդեն գտնվում է  դատախազության և նախաքննական մարմինների տիրույթում:

Փոխնախարարը զերծ մնաց մեկնաբանություններ տալուց:

Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ ազդեցություն կունենա սա պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, Բալայանը նշեց, որ հայկական կողմի ծրագրերի մասով որևիցե փոփոխություն չի եղել, այն պայմանավորվածությունները, որոնք եղել են, մնում են ուժի մեջ:

Նույն շարքից