Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն լքած հայտնի գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) իրեն օլիգարխ չի համարում:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը, ասաց, որ ինքն օլիգարխ չէ՝ խորհուրդ տալով հարցն ուղղել օլիգարխներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Ալեքսանյանը ևս իրեն օլիգարխ չի համարում՝ նշելով, որ չունի թիկնազոր և զենք:
Սեպտեմբերի 11-ին հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հրահանգ էր տվել Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին ռեյդեր սկսել՝ ասֆալտին պառկեցնելով օլիգարխների թիկնազորներին: