Հայաստան Քաղաքականություն 

Նաիրա Զոհրաբյանը բացառում է ԲՀԿ-ի համախմբումը Ռոբերտ Քոչարյանի շուրջ

analitik.am

Բարգավաճ Հայաստան կուսակցության միջոցով նախկին որևէ պաշտոնյա չի գալու իշխանության: Այս մասին հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով այն խոսակցություններին, որ ԲՀԿ-ն կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ազատության լրագրողի այն հարցին, թե բացառում է արդյո՞ք ինքը ԲՀԿ-ի համախմբումը Քոչարյանի շուրջ, Զոհրաբյանը հայտարարել է, որ բացառում է. «Չկա ու չի կարող լինել»:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով Քոչարյանին սատարելու մասին, հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կսատարի երկրորդ նախագահին, եթե դա անի ժողովուրդը:

Նույն շարքից