Քաղաքական 

Եթե իրենք չեն, ինչու են արձագանքում. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԼՔ-ում իր դաշնակից Արամ Սարգսյանի մասին

Եթե իրենք չեն, ինչու են արձագանքում: Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լույս դաշինքի անդամ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի արձագանքին իր այն հայտարարությանը, որ կան ուժեր, որոնք իրենց համարում են հեղափոխության մասնակից, սակայն բանակցում են ՀՀԿ-ի հետ հեղափոխությունը տապալելու համար:

Փաշինյանը, խոսելով ԱԱԾ-ի և Ոստիկանության ռեյդերի մասին և պատասխանելով հարցին, թե գոհ է արդյո՞ք ինքը կատարված աշխատանքից, նշեց, որ Հայաստանում բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ. «Ոստիկանության և ԱԱԾ-ի և մյուս իրավապահ մարմինների խնդիրը դա ապահովելն է»:

Նույն շարքից