Քաղաքական 

Ես կզբաղվեմ դրանով. Փաշինյանը՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մասին

Սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ առաջին համար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ պետական մարմինների մասնակցությամբ տեռոր է իրականացվում, իր զարմանքը հայտնեց՝ խոստանալով զբաղվել հարցով:

Փաշինյանը նշեց, որ ամոթ է խոսել այն բանի մասին, որ պետական համակարգն աշխատում է որևէ թեկնածուի համար, և ինքն անպայման կպարզի, թե ով է նման գործունեություն ծավալում:

Վարչապետի խոսքերով, անհնար է, որ նման բան լինի, սակայն ինքը կզբաղվի հարցով. «Առաջին անգամ եմ նման բան լսում»:

Փաշինյանը խոսեց նաև Արցախ կատարած այցի մասին՝ նշելով, որ այն աշխատանքային այց է եղել:

Նույն շարքից