«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

«Անալիտիկ» կենտրոնը ամփոփեց «ԱՍ» մրցանակաբաշխությունը

analitik.am

Սոցհարցումների ընթացքում ընտրված թեկնածուներից լավագույնի ընտրությունը կատարվեց առցանց քվեարկության միջոցով, որի արդյունքում՝


Տարվա լավագույն նախարարկատեգորիայում հաղթող ճանաչվեց պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանը:


Տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում հաղթող ճանաչվեց Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը,


Տարվա լավագուն պատգամավորը Արծվիկ Մինասյանն է,


Տարվա ավագ սերնդի լավագույն քաղաքական գործիչը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է:


Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար  Վահե Էնֆիաջյանն է:


Տարվա լավագույն մարզպետ կատեգորիան առանձնահատուկ էր. այստեղ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվը և ստացված ձայների համամասնությունը, հաղթող ճանաչվեցին  Արագածոտն, Արմավիր և Արարատ մարզերի մարզպետները:


Տարվա լավագույն քաղաքապետկատեգորիայում հաղթողը Աբովյան քաղաքի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն  է:


Տարվա վարչական շրջանի լավագույն ղեկավարկատեգորիայի հաղթողը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարԱրտավազդ Սարգսյանն է:


Տարվա լավագույն հասարակական գործիչանվանակարգում առաջին մրցանակը կիսեցին Ռալֆ Յիրիկյանն ու Լևոն Սարգսյանը:


Տարվա լավագույն լրագրող կատեգորիայում հաղթող ճանաչվեց «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը:


Բացի նշված անվանակարգերից «Անալիտիկ» կենտրոնն ուներ նաև հատուկ մրցանակներ, որոնք շնորհվեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ որպես համայն հայության կողմից սիրված քաղաքապետ,  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ «Աուտիզմ հիմնադրամ» նախագծի համար, Վլադիմիր Գասպարյանին՝  ոստիկանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, Նաիրա Զոհրաբյանին՝ որպես տարվա լավագուն կին քաղաքական գործիչ, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ որպես տարվա ամենաակտիվ աշխատող խմբակցություն,  Ռոբերտ Մակարյանին՝ որպես լավագույն երիտասարդ փոխնախարար, eLSi նորաձևության տան ղեկավար Լիաննա  Սարգսյանին և Արմքոմեդի հաղորդաշարի լրագրող Մհեր Խաչատրյանին՝ որպես «Անալիտիկ» կենտրոնի բարեկամ-լրագրող:

Նույն շարքից