ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չի մեկնաբանում ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետն Ազգային ժողովում հայտարարեց, թե արցախյան հակամարտության հարցում նախորդ իշխանություններից ստացել է մի փաստաթուղթ, որում խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին: Դրան հաջորդեց նախկին արտգործախարարի հայտարարությունը, որ վարչապետին մոլորության մեջ են գցել: Հարցի շուրջ Analitik.am-ը փորձել էր նաև պարզաբանում ստանալ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ արտգործնախարարը չցանկացավ մեկնաբանել նախկին արտգործնախարարի հայտարարությունը՝ նշելով, որ մեկնաբանություններ չունի: Հարցին, թե ինչ է զեկուցել վարչապետին, Մնացականյանը չպատասխանեց: