Քաղաքական 

ԲՀԿ-ն պատրաստ է մասնակցել վարչապետ Փաշինյանի նշած քննարկումներին

ԲՀԿ-ն պատրաստ է հանդիպումների ու քննարկումների արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի շուրջ, իսկ թե ինչ ընթացք կլինի այդ քննարկումների արդյունքում, ժամանակը ցույց կտա: Այս մասին հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով մտադրություն է հայտնել սկսել քննարկումներ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն արագացնելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս հայտարարել էր, որ իրենք պատրաստ են քննարկումներին՝ միևնույն ժամանակ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտություն չեն տեսնում:

Նույն շարքից