Հասարակություն Բարի օր 

Թագավոր Փաշինյանն էլ գա, չենք բացելու. Բողոքի ակցիա՝ Արագածոտնում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը, դադարեցրել էին Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը և պահանջում էին լուծում տալ իրենց խնդրին: Գյուղացիները դժգոհ են, որ մայրուղու վրա չեն կառուցվում հատուկ անցումներ, որոնց օգնությամբ իրենք կկարողանան մուտք գործել գյուղեր և իրենց տուն հասնելու համար ստիպված են լինում մի քանի կիլոմետր գնալ և ետ վերադառնալ:

Ակցիայի մասնակիցները հանդիպում էին պահանջում մարզպետի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ, սակայն նրանց հետ հանդիպելու եկավ միայն մարզի ոստիկանապետը: Քննարկումներից հետո ակցիայի մասնակիցները որոշեցին բացել մայրուղին և դադարեցնել ակցիան՝ սպասելով մինչև երկուշաբթի: Հայտնվեց, որ երկուշաբթի կառավարությունում հատուկ քննարկում կլինի խնդիրը լուծելու համար:

Գյուղացիներից մեկի խոսքերով, իրենք մասնակցել են բոլոր ցույցերին, թագավոր են ընտրել Նիկոլ Փաշինյանին, ում խոսքին հավատում են, և ցանկանում են, որ հենց նա խոստանա, որ իրենց հարցը կլուծվի: Ավելի ուշ նույն գյուղացին հայտնեց՝ եթե երկուշաբթի իրենց խնդրին լուծում չտրվի, նորից փակելու են ճանապարհը և չեն բացելու այն, եթե նույնիսկ Փաշինյանը գա:

Նույն շարքից