Կառավարության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը, ով օրեր առաջ ազատվել է աշխատանքից, իսկ երեկ բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի բարեկամներ:
Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը:
Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ» :