Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը հայտնել է, որ Շառլ Ազնավուրի մահվան պատճառները պարզելու համար նրա մարմինը կդիահերձեն:
Դիահերձում տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Նիմի հիվանդանոցում:
Աշխարհահռչակ շանսոնյեն մահացավ հոկտեմբերի 1-ին: Նա 94 տարեկան էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազնավուրին, իր կամքով, հուղարկավորելու են Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լամորիում: