Հասարակություն 

Ազնավուրի մահվան պատճառը հայտնի է. Պաշտոնական

Շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը բնական պատճառների արդյունք է, նա մահացել է թոքերի այտուցումից: Այս մասին հայտնում է BFMTV-ը՝ հղում անելով դիահերձման արդյունքներին:

Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում:

Հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ թոքերի այտուցումը հանգեցրել է շնչառական խնդիրների, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Ավելի վաղ Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը հայտնել է, որ Շառլ Ազնավուրի մահվան պատճառները պարզելու համար նրա մարմինը կդիահերձեն:

 

Նույն շարքից