Աշխահահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անշնչացած մարմինը հայտնաբերվել է լոգարանում: Այս մասին հայտնել է իրավաբան Պատրիկ Դյուժարդենը, փոխանցում LCI-ը:
Դյուժարդենը նշել է, որ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի երաժիշտը մահացել է բնական պատճառների արդյունքում:
Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին: Նա 94 տարեկան էր: