Հայաստան Քաղաքական 

Բաղրամյան 26 եկավ Ոստիկանապետը

Քիր առաջ Բաղրամյան 26 եկավ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակը, հայտարարեց՝ նորմալ՝ հավելելով, որ բոլոր տեղերում ոստիկանական վերակարգեր կան, ինքն անձամբ է շրջագայել և համոզվել:

Օսիպյանը նշեց, որ տեղում գտնվում է հասարակական կարգի պահպանման համար:

Ինչ վերաբերում է վարչապետի անվտանգությունն ուժեղացնելուն, Օսիպյանը հայտարարեց, որ կառավարության ղեկավարի անվտանգությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը և ինքը չի կասկածում, որ այն պատշաճ իրականացվում է:

Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ քաղաքացիները վարչապետ Փաշինյանի կոչով հավաքվել են Ազգային ժողովի մոտ և բողոքի ակցիա են իրականացնում:

 

Նույն շարքից