Իրավական Հասարակություն 

Հնարավոր է թերացել ենք. Օսիպյանը՝ վարչպետի հայտարարության մասին

analitik.am

Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ, ճիշտ և ժամանակին: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ուժային կառույցները թերացել են, Օսիպյանը նշեց, որ վարչապետը խոսել է ուժային կառույցների մասին, իսկ ոստիկանությունը ուժային կառույցներից մեկն է. «Ես ընդունում եմ, որ հնարավոր է թերացել ենք: Արդեն տվել եմ համապատասխան հանձնարարականներ»:

Օսիպյանը հայտնեց, որ ցուցարարներին հայհոյելու դեպքից ժամեր անց բերման ենթարկվածներ են ունեցել՝ 5 քաղաքացի: Հիմա նյութեր են պատրաստվում և քանի որ խոսքը վերաբերում է պատգամվորների, նյութերը կփոխանցվեն, կտրվի իրավական գնահատական՝ ըստ ընթացակարգի: Չի բացառվում, որ գործը քննվի ՀՔԾ-ում:

Պետք է արդյո՞ք սպասել օլիգարխների թիկնապահներին գետնին պառկեցնելու նոր դեպքերի: Օսիպայանը նշեց, որ կատարված գործողություններն արվել են միշտ. «Եթե կլինի օրենքի խախտում, անկախ զբաղեցրած դիրքից, օրինախախտը կստանա արժանի վերաբերմունք»:

 

Նույն շարքից