Հասարակություն 

Մարալիկում տեղի է ունեցել ավագանու արտագնա նիստ

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Մարալիկում քաղաքապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Մշակույթի տան շենքը, որտեղ համայնքի ղեկավարությունը պատրաստվում էր ավագանու արտագնա նիստ անցկացնել։

Ավագանու նիստը չի կազմակերպվել քաղաքապետարանի շենքում, քանի որ այն բավականին երկար ժամանակ է արգելափակված է մի խումբ քաղաքացիների կողմից։

Analitik.am-ի տեղեկություններով՝ ավագանու նիստն ամեն դեպքում տեղի է ունեցել, բայց ոչ թե Մշակույթի տան շենքում, այլ հեռավոր համայնքերից մեկում։

Այլ մանրամասներ ավելի ուշ։

Նույն շարքից